Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

2018-06-08 20:06:00

 


Հուզված, լարված, բայց իհարկե նաև պատրաստված. Արցախում մեկնարկել են պետական ավարտական և միասնական քննությունները. ընդհանուր առմամբ հայտագրվել են 461 հոգի: Ստեփանակերտում այն անցկացվում է համար 2 և 11-րդ դպրոցներում: Դիմորդներն իրենց գիտելիքները նախ և առաջ փորձում են կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից: Քննության ընթացքը բավականին հանգիստ է, որևէ դժգոհություն չկա և բողոքներ չեն արձանագրվել առայժմ. աշակերտների համար բոլոր պայմանները նախատեսված են` վստահեցնում են գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ