Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է

2018-06-07 18:06:00

 


Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է "Ավրորա" մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային:
Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ մեր երկրում քաջատեղյակ են նրա գործունեությանը եւ նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք:
Հանդիպմանը ներկա էին "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ