Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Պետնախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Նախագահին

2018-06-06 20:06:00

 


Տեղեկությունը, որ պետական նախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին, տարածվեց այսօր առավոտյան: Դիմումում, մասնավորապես, գրված է. "Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից": Արայիկ Հարությունյանը իր դիմումի հիմքերն այսօր ներկայացրել է լրագրողների հետ հանդիպմանը: Արայիկ Հարությունյանը պետական այլ պաշտոնի չի հավակնում: "Ազատ Հայրենիքն" ու կուսակցության "Հայրենիք" խմբակցությունը շարունակում են մնալ իշխանական թևում՝ նախկին հանձնառություններին հավատարիմ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ