Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Մասիս Մայիլյանն ընդունել է կազմակերպության պատվիրակությանը

2018-06-06 20:06:00

 

Ռուպերտ Յանգերին ընդունել է  նաև  արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Ռուպերտ Յանգերը Մասիս Մայիլյանին է ներկայացրել  սույն  թվականի մարտի 29-ին Մարտակերտի շրջանում "HALO Trust"-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունի հետ կապված  քննության ընթացքը։ Կողմերը կարևորել են "HALO Trust"–ի զոհված աշխատակիցների ընտանիքների անդամների և վիրավորների սոցիալական  պաշտպանության ապահովումը: Հանդիպմանը ներկա էին նաև "HALO Trust"-ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ