Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

<Ավրորա>մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան Ստեփանակերտում է

2018-06-06 20:06:00

 


Արդեն ավանդույթ է դարձել "Ավրորա" մրցանակակրի այցը Արցախ: 2017թ-ի մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան՝ տիկնոջ հետ Ստեփանակերտում է: Մարդասիրական մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ նրանք այսօր այցելել են Ստեփանակերտի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում այս անգամ էլ Թոմ Քաթինային փոխարինել են 2 բժիշկներ այլ երկրից, ինչի շնորհիվ էլ նրան հաջողվել է գալ և ներկա գտնվել այս տարվա մրցանակաբաշխությանը: Թումոյում կազմակերպվել է խորհրդանշական հեռուստակամուրջ՝ Երևանի Ամերիկյան համալսարանի հետ, որտեղ այդ պահին հավաքվել էին հազար 300-ից ավելի ուսանողներ, մրցանակաբաշխության մասնակիցներ, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը կարևորում է նման այցելությունները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ