Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

<Երիտասարդությունը զինված է, եթե տեղեկացված է>. խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ասկերանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին

2018-06-05 20:06:00

 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը  խորհրդարանում ընդունել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին  և մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Աիդա Գյանջյումյանին:
Խորհրդարանի ղեկավարը նախ ողջունել է աշակերտների՝ իշխանության տարբեր թևերի հետ հանդիպելու և առաջին ձեռքից հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նախաձեռնությունը, այնուհետև, նրանց իսկ առաջարկությամբ, խոսել երկրի պետական բյուջեի հաստատման և դրա կատարման հաշվետվողականության մասին:
"Երիտասարդությունը զինված է, եթե տեղեկացված է",- ընդգծել է Աշոտ Ղուլյանը՝ խոսելով բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրների ու մեխանիզմների մասին:  Հանդիպման ընթացում աշակերտներն ԱԺ նախագահին են առաջադրել այլ երկրների բուհերում սովորելու համար նախատեսվող ֆինանսավորմանը, Արցախում հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի կազմակերպմանը, համալսարան-դպրոց-խորհրդարան կապին, Հայաստանում մշակութային նախագծերի մասնակցությանը վերաբերող հարցեր և առաջարկություններ:
Հանդիպումից հետո աշակերտներն այցելել են ԱԺ նախագահի աշխատասենյակ,  այնուհետև եղել նիստերի դահլիճում և լուսանկարվել խորհրդարանի ինստաշրջանակով:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ