Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

Արցախում ևս մեկ բազմազավակ ընտանիք ապահովվեց նորակառույց բնակարանով

2018-06-05 17:06:00

 


"Հայաստան" համահայկական հիմնադրամի ջանքերով Արցախում ևս մեկ բազմազավակ ընտանիք ապահովվեց նորակառույց բնակարանով: Նագապետյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը երեկոյան արդեն կահավորված խոհանոցում է ընթրիքի սեղան բացել: Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղում ավելացավ ևս մեկ գունավոր ու ապահով տուն, բնակարանամուտին մասնակցում էր գրեթե ողջ գյուղը՝ հարեւան ու բարեկամ եկել էին կիսելու երջանկությունն ու ծանոթանալու գյուղի ամենաբազմազավակ ընտանիքի կեցության նոր պայմաններին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ