Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

<Մենք ենք, մեր սարերը> հուշակոթողի մոտ դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյանին

2018-06-04 20:06:00

 


Մարզաշխարհում ևս մեկ նշանակալի հաղթանակ գրանցեցինք. այս անգամ հեղինակը ձյուդոյիստ Սոսե Բալասանյանն է, ում դիմավորեցին այսօր "Մենք ենք, մեր սարերը" հուշակոթողի մոտ: Հունիսի 1-2-ը Սերբիայում տեղի ունեցավ գոտիներով ըմբշամարտի և կազախ կուրեսիի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի Ազգային մարզաձևերի և Կոխի ֆեդերացիաների աջակցությամբ միջազգային այդ մրցապայքարին մասնակցեցին Գոռ Մկրտչյանը 70 կգ քաշային կարգում և Սոսե Բալասանյան` 55 կգ քաշային կարգում: Սոսեն հինգ դժվարին, բայց փայլուն հաղթանակ տանելով դարձավ Եվրոպայի չեմպիոն: "Կազախ Կուրեսիի" մրցաշարում էլ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ