Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

2018-05-16 21:05:00

 

Պետական նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արայիկ Հարությունյանը ապագա դիվանագետներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության տարբեր ուղղություններում արձանագրված հիմնական հաջողություններն ու ցուցանիշները: Պետական նախարարի խոսքով՝ հետևողական քաղաքականության շնորհիվ ունեցած ձեռքբերումները նոր հնարավորություններ են ստեղծել կայուն և կանխատեսելի տնտեսության ձևավորման համար, ինչն էլ` իր դրական ազդեցությունն է թողել ինչպես սոցիալական լարվածության թուլացման, այնպես էլ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման վրա: Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի: ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և դպրոցի ունկնդիրների հարցերին հանգամանալից պատասխանելու համար և նշել, որ այս այցի ընթացքում մեծ տեղ են հատկացրել տնտեսական նախագծերին ծանոթանալուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության  արտաքին գործերի  նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ