Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Պետնախարարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` քննարկելու համացանցի որակին վերաբերող հարցեր

2018-05-16 19:05:00

 


Պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` քննարկելու կապի ոլորտի, մասնավորապես` համացանցի որակին վերաբերող մի շարք հարցեր: Բարձր գնահատելով Արցախի կապի միակ օպերատոր "Ղարաբաղ Տելեկոմ" ընկերության աշխատանքը՝ Արայիկ Հարությունյանը այնուամենայնիվ ընդգծել է մատուցվող ծառայությունների որակի և սակագնային քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը: Համացանցի որակի վերաբերյալ հանրային դժգոհությունը մեծ է, ըստ որի պետական նախարար Հարությունյանը "Ղարաբաղ Տելեկոմ" ընկերության գլխավոր տնօրենին հորդորել է միջոցներ ձեռնարկել` բարելավելու կապի որակը և ուսումնասիրել բաժանորդների դժգոհությունները: Քննարկված հարցերի ուղղությամբ հետևողական են լինելու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն ու հանրային ծառայությունը և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ