Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցը 20 տարեկան է

2018-05-15 20:05:00

 


Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված բարեգործական դպրոցը 20 տարեկան է: Այն հիմնվել է ամերիկահայ երգիչ Կարեն Ղարիբյանի նախաձեռնությամբ` սփյուռքահայ բարերարների նյութական աջակցությամբ: Ազգանվեր գործունեության համար Արցախի նախագահի հրամանագրով Կարեն Ղարիբյանին շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Հոբելյանական համերգին ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, մշակույթի,երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պատգամավորներ,բարերարներ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ