Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

2018-05-15 18:05:00

 

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին` տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է նաև արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, hանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է  Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկությունները, արտգործնախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների հիմնական գործառույթները: Արտգործնախարարության  ղեկավարը անդրադարձել է նաև Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին՝ մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին:
Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել արտաքին քաղաքականության բնագավառում երկու հայկական պետությունների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում համակարգված աշխատանքի կարևորությունը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարը պատասխանել է  ուսանողների բազմաթիվ հարցերին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ