Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Ամփոփվել են ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները

2018-05-07 20:05:00

 


Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ավանդույթ է դարձել Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայրաքաղաքի դպրոցականների միջև շարադրությունների մրցույթի կազմակերպումը: Այս անգամ իր ձևաչափով այն տարբերվում էր նախորդներից. շարադրության մրցույթը կազմակերպվել էր 2 փուլով, առաջինում՝ ստեղծագործական շարադրություններ՝ նախապես մշակված վերնագրերի շուրջ և երկրորդը՝ զուտ մայիսյան թեմատիկայով: Ամփոփելով մրցույթի արդյունքները, լավագույն աշխատանքների հեղինակներն ու նրանց լեզվի և գրականության ուսուցիչները, Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արժանացել են պարգևների և հուշանվերների: Հանդիպմանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկաներին շնորհավորել է ինչպես մայիսյան տոների, այնպես էլ` ստեղծագործական շարադրությունների մրցույթում ունեցած ձեռքբերումների համար:
Մայիսյան եռատոնի շրջանակում, քաղաքապետարանի կողմից կազմակերպված ստեղծագործական շարադրությունների մրցույթին մասնակցում էր ավելի քան 70 դպրոցական:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ