Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Կառավարական հանձնաժողովի նիստ՝ նվիրված մայիսյան եռատոնի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցերին

2018-05-04 20:05:00

 

Այսօր պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ,  տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ նվիրված մայիսյան եռատոնի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցերին:  Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, նախատեսվում է տոնական միջոցառումներին ընդգրկել հանրապետության բոլոր բնակավայրերը, ուսումնական հաստատություններն ու ՊԲ զորամասերը, որի շրջանակում կլինեն ինչպես ավանդական համերգային ծրագրեր և ոգեկոչման արարողություններ, այնպես էլ արիության դասեր ու մեծարման երեկոներ, մշակութային,  մարզական տարբեր միջոցառումներ:
Նիստի ընթացքում կարևորվել է նախատեսվող բոլոր միջոցառումները եռատոնի ոգուն ու տրամադրությանը համահունչ կազմակերպելու անհրաժեշտությանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ