Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

2018-05-02 18:05:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ