Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է

2018-05-01 20:05:00

 


Աշխարհի 142 երկրում այսօր նշվում է մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: 1884 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: 1889թ.-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի 1-ին երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Տոնն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում: Խորհրդային Միությունում մայիսի 1-ը նշվում էր որպես համապետական տոն, որն ուղեկցվում էր շքերթներով։ Արցախում և Հայաստանում ևս օրը տոնական է և ոչ աշխատանքային։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ