Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Այսօր լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-րդ տարելիցը

2018-04-14 19:04:00

 

Հարգանքի տուրք ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին նահատակվածներին: Այսօր լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-րդ տարելիցը: Այդ առիթով  պատգամավորները՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, և 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը 2-րդ  հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրը  անջնջելի հետք են թողել հայ ժողովրդի նորագույն, հատկապես,  Արցախյան շարժման պատմության մեջ:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ