Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Գանձասարում ամփոփվել են Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված համահայկական ուսանողական ֆորումի աշխատանքները

2018-04-14 19:04:00

 

Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 100 ուսանողներ "Մատենադարան-Գանձասար" գիտամշակութային կենտրոնում հանրագումարի են բերել եռօրյա ֆորումի արդյունքները. ուսանողության տպավորությունները դրական են, իսկ աշխատանքների արդյունքները շոշափելի իրողություն կդառնան` գիտական հանրույթին ներկայացնելով Ղարաբաղյան շարժման 30- ամյակին նվիրված շուրջ 150 գիտական հոդված: Նախքան ֆորումի փակման հանդիսավոր արարողությունը` մասնակիցները շրջել են Գանձասարի վանական համալիրում, կատարել մոմավառություն, ծանոթացել մատենադարանի ցուցադրություններին: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Գանձասարում ուսանողներին պատմել է վանքի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին: Փակման հանդիսավոր արարողությանը  ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է երիտասարդության դերը երկրի պետականաշինության գործընթացում: ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն էլ  կարևորել է ֆորումի նշանակությունը հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ միավորելու, Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական 30-ամյա ուղին, ձեռքբերումները արժևորելու, մեր երկրում իրականացվող կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա խնդիրները բացահայտելու  տեսանկյունից:
Ավարտին ուսանողները հանդես են եկել ֆորումի աշխատանքների արդյունքները ամփոփող համատեղ հայտարարությամբ, որում հավաստում են. Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդությունը համախմբված է Մայր Հայաստանի և նրա անքակտելի մասը հանդիսացող հայկական 2-րդ հանրապետության տարածքները պաշտպանելու և հայոց պետականության սահմանները անառիկ պահելու նպատակի շուրջ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ