Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Ադրբեջանական ընտրությունները` զանգվածային լրատվամիջոցների և փորձագետների պրիզմայով

2018-04-12 20:04:00

 


Ադրբեջանի նախագահական ընտրություններում, ինչպես և կանխատեսվում էր, ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահը: Թեպետ արտահերթ հրավիրված նախագահական ընտրություններում առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն ակնհայտ էր, որ դրանց արդյունքն արդեն կանխորոշված է և որ հաղթողի միակ հավակնորդը՝ վերջին 15 տարում, երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է:Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ է իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Այս մասին ասվում է ընտրությունների արդյունքներով՝ ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Կազմակերպությունն արձանագրել է, որ ընտրությունների օրը նկատվել են պարտադիր ընթացակարգերի լայնածավալ խախտումներ, թափանցիկության բացակայություն, բազմաթիվ լուրջ խախտումներ: Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, մտադրված կերպով զեղծարարություններ են արվել: ԵԱՀԿ զեկույցում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, սահմանափակվել է հասարակության մասնակցությունը գործընթացներին: "Մենք պետք է հաշվի առնենք, որ այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ ժողովրդավարական սկզբունքները վարկաբեկված են և օրենքի գերակայությունը բացակայում է, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը անհնարին է: Ընտրությունների օրը մենք գրանցել են մի շարք խախտումներ, սակայն չկա տարբերակ պարզելու, թե ինչպես են դրանք ազդել ընտրությունների արդյունքների վրա",- նշել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Վիորել Ռիսերդ Բադեան:Ընտրություններում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Քորին Յոնկերն էլ ընդգծել է, որ գործնականում բացակայում էին այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական ընտրությունների համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ