Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

ԱրՊՀ-ում մեկնարկել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումը

2018-04-12 19:04:00

 


Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Արցախի պետական համալսարանում այսօր կազմակերպվել է ուսանողական ֆորում: Նպատակն է՝ միավորել հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ, արժևորել Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական 30-ամյա ուղին, ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել մեր երկրում իրականացվող երիտասարդության, կրթության ոլորտում առկա խնդիրները, գտնել ուղիներ` Արցախի և Հայաստանի ուսանողության ներուժն ուղղորդելու՝ ի նպաստ միասնական հայրենիքի կայուն զարգացմանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ