Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին

2018-04-12 19:04:00

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին  ընդունել է նաև  պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում Դավիթ Անանյանը Արայիկ Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգի զարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումների ընթացքում  կփոխանցեն Արցախի գործընկերներին։
Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Արայիկ  Հարությունյանի խոսքով՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածության բարձր մակարդակը  իրականացվող բարեփոխումներին՝ Արցախի միանալը անհրաժեշտ գործընթաց է։ 
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել՝  Արցախի հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ