Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Երվանդ Մկրտչյանն արժանացել է ԱՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչման

2018-04-10 20:04:00

 


Երբ տարիների վաստակը գնահատվում է ըստ արժանվույն, պարգևն էլ մղում նորանոր հաջողությունների: Արցախում շախմատի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահի հրամանագրով Երվանդ Մկրտչյանն արժանացել է վաստակավոր մարզչի պատվավոր կոչման: Այն այսօր հանձնել է կրթության, գիտության և սպորտի նախարարը: Շնորհավորելով Երվանդ Մկրտչյանին՝ Նարինե Աղաբալյանը հույս է հայտնել, որ վաստակաշատ մարզիչը շարունակելու է իր ավանդն ունենալ հանրապետությունում շախմատի զարգացման գործում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ