Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Դադիվանքի վերածնունդը

2018-04-09 20:04:00

 


Դադիվանքը վերածնվեց՝ որմնանկարների միջոցով. սա որմնանկարները վերականգնող բելգիացի Քրիստին Լամուրեի կարծիքն է: "Շատ հետաքրքիր և յուրահատուկ են հայկական որմնանկարները, քանի որ նրանք ներկայացնում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քրիստոնյա արևելքի մշակույթը, և եթե համեմատենք նույն դարաշրջանում արված Իտալիայի որմնանկարների հետ՝ դրանք տարբեր ուղղություններ են",-մասնավորապես ասել է Լամուրեն: "Վիկտորիա" միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվեց "Դադիվանք. վերածնված հրաշալիք" եռալեզու գիրք, որի շնորհանդեսը կայացավ այս տարվա փետրվարին. իսկ օրերս՝ Դադիվանքի մասին պատմող գիրքն օրհնվեց հինավուրց վանական համալիրում, Շահումյանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ և "Վիկտորիա" միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Գայանե Գեորգյանի մասնակցությամբ։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ