Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է. Աշոտ Ղուլյան

2018-04-06 20:04:00

 

"Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք", - հայտնել են Ազգային ժողովի Լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի և շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը և պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրանք ընդգծել են, որ Արցախի ժողովրդից շատ բան կարելի է սովորել. դժվարին պայմաններում վերջիններս շարունակում են մաքառել՝ ապագա սերնդի համար ոչինչ չխնայելով և դա արժանի է ընդօրինակման։
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ մաղթանքների համար՝ շեշտելով, որ արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է։
Այնուհետև, խորհրդարանի նախագահը և պատվիրակությունը մասնակցել են ֆրանսիացի  լուսանկարիչ Իվան Թրավերի "Արցախ. մի երկրի ոգին" խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր"Ֆրանսիայում Արցախի օրեր"  ծրագրի շրջանակներում։ 
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ