Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախի թեմակալ առաջնորդը հյուրընկալվել է Ստեփանակերտի համար չորս պետական մանկապարտեզում

2018-04-05 18:04:00

 


Արցախի թեմակալ առաջնորդն այսօր հյուրընկալվել է Ստեփանակերտի համար 4 պետական մանկապարտեզում: Երեխաները պատրաստվել էին Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի տոնին՝ ավանդական արարողակարգով: Նորածիլ ցորեն, կարմիր և վառ գույներով ներկված հավկիթներ, չամիչով հաց, իսկ ուշադրության կենտրոնում՝ նախադպրոցական հաստատության ավագ խմբի երեխաներն են՝ իրենց երգ ու պարով: Փոքրիկները հանդես եկան Քրիստոսի հարության մասին պատմող կարճ բեմադրություններով, նաև փառաբանեցին Տիրոջը՝ խնդրելով անհոգ մանկություն պարգևի: Հաստատության սաները ներկայացրել են նաև աստվածաշնչյան 10 պատվիրանների և ոսկե կանոնի խորհուրդը: Խոստացան սրբությամբ կատարել Տիրոջ պատվիրանները և մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային իրենց հետ վարվեն: Սա ևս մի քայլ էր՝ մանուկներին Հայ առաքելական ոգով դաստիարակելու համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ