Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

2018-04-04 20:04:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նախանշված բոլոր աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այս ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ