Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Բարեկամության հռչակագիր Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև

2018-04-04 20:04:00

 

"Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, երեկ այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ",- հայտնել են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այդ ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ, որից հետո պատվիրակությունը քաղաքապետ Նիեզոնի ուղեկցությամբ  շրջայց է կատարել Բուրգ դե Պեաժում։
Այնուհետև քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են քաղաքապետեր Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։ Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ Դիդյե Գիոնը, Լիոնում ՀՀ հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Օրվա ավարտին պատվիրակությունը Բուրգ դե Պեաժում մասնակցել է "Արցախի ձայներ" խմբի համերգին։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ