Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

"Հաղթանակս նվիրում եմ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին".Արմեն Հայրապետյան

2018-04-03 15:04:00

 


"Էրեբունի-Երևան" 2800-ամյակին նվիրված, ապրիլի 1-ին Երևանի "Միկա" մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Արմֆայթինգ ֆեդերացիայի մարտեր առանց կանոնների վարկանիշային, միջազգային մեծ մրցաշար: Մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի, Աֆղանստանի և Ղազախստանի լավագույն մարզիկները: Մրցաշարում Արմֆայթինգի ֆեդերացիան առաջին անգամ նաև չեմպիոնական գոտու համար կազմակերպեց մենամարտ՝ Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանի և ուկրաինացի մարզիկ Իգոր Գոնչարովի միջև: 12 մենամարտից մեկն էլ՝ 60կգ քաշային կարգում, Արցախի Արմֆայթինգի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանի հետ էր. Արմենի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Մեդինինն էր: Մեր մարզիկը փայլեց իր վարպետությամբ՝ մրցակցին այդպես էլ չտալով ոչ մի հնարավորություն. մենամարտի 30-րդ վայրկյանին, խեղդող հնարքով Արմեն Հայրապետյանը ստիպեց հանձնվել Ռուսաստանի ներկայացուցչին: Հայրապետյանն իր հաղթանակը նվիրում է ապրիլյան պատերազմում նահատակված բոլոր հայորդիների հիշատակին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ