Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Տումիում բացվել է խաչքար ու ցայտաղբյուղ` ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված Սուրեն Մելքումյանի

2018-04-02 15:04:00

 


Երկու տարի առաջ այս օրը, Հադրութի շրջանի Տումի համայնքից 2 հայորդի նահատակվեցին.ՊԲ սպաներ` մայոր Սուրեն Մելքումյանն ու ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը. նրանք մարտնչում էին Արցախի հարավ–արևելյան սահմանագծում: Մեր սպաներն իրենց մարտընկերների` Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի և Ռոման Պողոսյանի հետ օրհասական պահին օգնության են հասել մարտական հենակետում կանգնած զինվորներին և անհավասար մարտի մեջ մտել: Ռուսաստանաբնակ մեր հայրենակից, գործարար Դավիթ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և իր ընկերների հանգանակած գումարներով Տումիում կանգնեցվել է խաչքար ու ցայտաղբյուղ` ի հիշատակ կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած Սուրեն Մելքումյանի: Սրբավայրի բացումը կայացավ այսօր` տումեցիների, Հադրութի շրջվարչակազմի ղեկավարության ու Սուրենի մարտընկերների ներկայությամբ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ