Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Ապրիլյան պատերազմից երկու տարի անց. գնահատականներ, որոնք առայսօր արդիական են

2018-04-02 15:04:00

 


Այսօր լրանում է ապրիլյան պատերազմի 2–րդ տարին: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտերը եղան հարավային և հյուսիսարեւելյան ուղղություններով: Հակառակորդը հարվածներ է հասցրել նաեւ խաղաղ բնակավայրերին: Հակառակորդի հարվածներից ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաեւ երեխաներ: Ապրիլի 3-ին և 4-ին Ադրբեջանը շարունակեց ռազմական գործողությունները՝ կիրառելով նաեւ հրթիռահրետանային միջոցներ ու զրահատեխնիկա, հրանետներ, Սմերչ և հարվածային անօդաչուներ։ Հակառակ դրա՝ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կասեցվեց և Պաշտպանության բանակը սկսեց հակահարձակումը: Հենց այդ պահին էլ, ապրիլի 5-ին Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվում են ռազմական գործողությունները: Սակայն միայն պաշտոնապես: Հակառակորդը հետագա օրերին էլ բազմիցս մեծ ու փոքր սադրանքների է դիմել: Համեմատաբար կայուն վիճակը վերականգնվեց միայն մայիս ամսվա ընթացքում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ