Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք Ստեփանակերտում

2018-02-13 20:02:00

 


30 տարի առաջ այս օրը՝ 1988թ-ի փետրվարի 13-ին, Ստեփանակերտում առաջին միտինգը կայացավ: Շարժումը ճնշելու Բաքվի ջանքերը հակառակ ազդեցությունն ունեցան՝ ժողովրդին հրապարակ հանեցին: Փետրվարի 13-ից արդեն անթաքույց՝ արցախահայությունը հռչակեց՝ ինքն է իր ճակատագրի տերը: Եվ իր դատը պաշտպանեց՝ ընդհուպ մինչև խրամատներում: 30 տարի անց՝ 88-ի դասերը արդիական են մնում, ոգևորությունը՝ անսպառ: Հիշարժան տարեդարձի առթիվ՝ հազարավոր արցախցիների և հյուրերի գլխավոր հանդիպատեղին այսօր կրկին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակն էր: Ավագների հետ հրապարակում նաև նոր սերունդն է՝ նոր կարգախոսերով, նոր նպատակներով: Ավագների ձեռքբերումներն են պարտավորեցնում՝ ավելիին ձգտել:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ