Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց երթը մեկնարկեց ԱրՊՀ-ից

2018-02-13 19:02:00

 


1988թ-ի փետրվարի 13-ին Ղարաբաղյան Շարժման առաջին հրապարակային երթը մեկնարկել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից: Ներկայում այն կոչվում է Արցախի պետական համալսարան, որտեղ հավատարիմ են ավագների պատգամներին և պատրաստ՝ նրանց գործը շարունակելու: Ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր, Արցախի մայր բուհում բոլորը մեկ մարդու պես դուրս էին եկել բակ, բայց ոչ թե արդեն ցույցի, այլ նշելու ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Առաջամարտիկների շուրթերից համալսարանականները լսել են 88-ի պահանջի և ոգու մասին, քայլել դեպի Վերածննդի հրապարակ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ