Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Կվերանորոգվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը

2018-02-10 20:02:00

 


Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցը մեր հանրապետություն նշանավորվեց մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության հուշագրի ստորագրմամբ, և ոչ միայն. մշակույթի ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը, որի ուղղությամբ արդեն հստակ քայլեր կձեռնարկվեն այս տարվանից: Վերանորոգումը նախատեսում են իրականացնել հատուկ հանգանակված գումարների միջոցով, իսկ մինչ այդ պետք է տարածքի մաքրությամբ զբաղվել: Դրամատիկականում աշխատանքները մեկնարկել են այսօր` շաբաթօրյակի տեսքով:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ