Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մրցույթ-փառատոն

2018-02-10 20:02:00

 


Ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է որպես ֆրանսախոսության միջազգային օր: Տոնին ընդառաջ "Պոլ Էլյուարի տուն" ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամը  2016  թ-ից  սկսած  կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան  նվիրված  տարբեր  միջոցառումներ: Դրանց մեկնարկը այսօր տրվել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Մասնակիցների հայտերի հիման վրա անցկացվել է մրցույթ-փառատոն. ֆրանսերեն երգ, պար, ասմունք, գործիքային կատարումներ, բեմականացում: Մրցույթ-փառատոնին մասնակցել են հանրակրթական դպրոցների աշակերտներն ու  արվեստի  դպրոցների սաները՝ մայրաքաղաքից ու շրջաններից:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ