Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախում պապիլոմա վարակի դեմ պատվաստումներ իրականացնելու հարցը դեռ քննարկման փուլում է

2018-02-05 20:02:00

 


Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները: Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության դեպքերը մտահոգում են նաև առողջապահության նախարարությանը: Դեկտեմբերին Արցախ ժամանած ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ընթացքում երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պապիլոմա վարակի դեմ պատվաստումներ իրականացնելու հարցը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ