Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ պատվիրակությունը

2018-02-02 20:02:00

 


Աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Հայաստանի Խորհրդարանի հանձնաժողովների և խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը"Մենք ենք մեր սարերը" հուշարձանի մոտ դիմավորել է Արցախի Խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Արցախում հյուրերի առաջին հանդիպումը երկրի վաղվա տերերի հետ էր՝ "Թումո" կենտրոնում: Մոտ մեկուկես հազար արցախցի մանուկներ են այս կենտրոնում սովորում՝ ընտրություն կատարելու շուրջ մեկուկես տասնյակ մասնագիտությունների միջև: Մանրամասները կենտրոնի ղեկավարն է ներկայացրել: Իսկ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը խոսել է "Թումո"-ի դերի կարևորության և կենտրոնի դրական փորձը Արցախի կրթական համակարգի այլ օղակներում տարածելու հեռանկարների մասին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ