Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է Արշալույս Թարվերդյանին

2018-02-01 20:02:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացման, հայկական երկու պետությունների միջբուհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահը կարեւորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ