Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Խորհրդակցություն նախագահական նստավայրում

2018-02-01 19:02:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ սոցիալական ապահովության ոլորտներին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ