Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Բովանդակություն և պատկերի որակ. մեկնարկեց Արցախի հանրայինի նոր եթերաշրջանը

2018-02-01 19:02:00

 


Վերջին մեկ-մեկուկես տասնամյակում առաջին անգամ՝ Արցախի հանրային հեռուստատեսությունը մի քանի օր շարունակ եթեր չէր հեռարձակվում: Առիթը երկար սպասված էր: Կարճ՝ տեխնիկական վերազինումն էր պատճառը: Այդ երկու բառի տակ, հանրային հեռուստատեսության տեխնիկական անձնակազմի և հրավիրված մասնագետների մի քանի օր տևած տքնաջան աշխատանքն էր: Արդյունքում՝ Արցախի հանրայինի արտադրանքը հեռուստադիտողին կհասնի նոր` շատ ավելի բարձր որակով: Տեխնիկական վերազինումը համընկավ հանրայինի նոր եթերաշրջանի որակին: Այնպես որ՝ տեխնիկական նորություններից բացի, հեռուստադիտողը շուտով նաև բովանդակային նորությունները գնահատելու հնարավորություն կունենա:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ