Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Կրակովում կայացել է Նալբանդյան-Մամադյարով հանդիպումը

2018-01-18 21:01:00

 


Միջնորդների հետ առանձին-առանձին հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ՝ այսօր Կրակովում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ առանձին-առանձին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Ստեփանակերտում այդ հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունեն: Բայց և կարևորում են` դրական տեղաշարժի փոքր հավանականություն և հնարավորություն ունենալով հանդերձ՝ նման հանդիպումները կարող են նպաստել կայունության վերականգնմանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ