Հետամանորյա շրջանում դժվար է գործի գնալ և բնականոն աշխատանքային ռիթմի մեջ մտնել։ Համայն մարդկությունն է տառապում դրանից. հայերիս մոտ Ամանորը առանձնանում է կերուխումային ակտիվ ընթացքով, ուստի կրկնակի դժվարանում է ադապտացումը: Ի՞նչ անել հետամանորյա սթրեսը հեշտ հաղթահարելու համար: Մասնագիտական խորհուրդներ՝ հոգեբան Անահիտ Լալայանից: