Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառում ԱՀ Նախագահի նստավայրում

2017-12-28 20:12:00

 


Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության առաջնություններում:
"Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձեւավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, եւ մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց եւ հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի եւ պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման եւ զորացման ամենամեծ ներուժը",- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգեւատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, այսուհետ եւս կկրի մշտական եւ շարունակական բնույթ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ