Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը

2017-12-26 20:12:00

 


Ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Նա ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1989-ից, Արցախի գրողների միության անդամ՝ 1994-ից, Հայաստանի գրողների միության անդամ՝ 2004-ից: Որպես լրագրող իրեն առանձնապես դրսևորել է Բաքվում հրատարակվող "Կոմունիստ" հանրապետական թերթի սեփական թղթակցի պաշտոնում աշխատելու տարիներին: Արմեն Հովհաննիսյանը հայրենիքի ու ժողովրդի սիրով ներշնչված, նրա ներկայով ու ապագայով ապրող բանաստեղծ էր, քաղաքացի: Բանաստեղծի հետ վերջին հրաժեշտը վաղն է Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4 հասցեում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ