Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ եւ մասնակցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու շենացմանն ուղղված ծրագրերն իրենց բովանդակությամբ ռազմավարական են եւ մշտապես լինելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում: