Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

2017-12-13 20:12:00

 

Այսօր խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:Այս մասին հայտնել են ԱԺ  մամլո  ծառայությունից:
Խոսելով 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են երեք ուղղությունների՝ 2018թ-ի պետական բյուջեի նախագիծը և դրա կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, օրենքներ, որոնք սահմանված ժամկետներում պետք է համապատասխանեցվեն Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ օրենսդրական նախաձեռնություններ: Անդրադարձ է կատարվել պետական բյուջեի ընդունման ժամկետացանկին և ընթացակարգի մանրամասներին:
ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունը:
Խորհրդակցության ավարտին, Աշոտ Ղուլյանը հայտարարել է վաղը` ժամը 11-ին, ԱԺ  հերթական լիագումար նիստ գումարելու մասին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ