Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

2017-12-13 20:12:00

 

Երեկ աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է համագումարի գործունեության կարևորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջ մղմանը:
Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են Արցախի և Ամերիկայի հայկական համագումարի միջև  փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:
Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ