Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Հադրութում նշել են Հաշմանդամների միջազգային օրը

2017-12-06 20:12:00

 

Օրերս  Հադրութում նշել են Հաշմանդամների  միջազգային օրը:   Հադրութի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը այս տարի մի շարք միջոցառումներ է կազմակերպել. սեղանի խաղերի մրցաշար,  Հադրութի բնակիչ Էրիկ Ալախվերդյանի նկարների ցուցահանդես և "Լույս անսահման…" խորագրով համերգային ծրագիր, որոնց մասնակցել են ոչ միայն Հադրութում բնակվող, այլև շրջանի այլ բնակավայրերից ժամանած   քաղաքացիներ:
Օրը ևս մեկ առիթ էր` հանրության ուշադրությունը սևեռելու  հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին և կրկին բարձրացնելու հասարակության` նրանց լիարժեք ինտեգրման համար  պայմանների ստեղծման անհրաժեշտության թեման:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ