Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Անկարան չի կարող դրական դեր ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

2017-12-05 20:12:00

 


Վերջին շրջանում Թուրքիան ընդգծված և անթաքույց կերպով ցուցադրում է, որ ոչ թե պարզապես ցանկանում է, այլ փորձելու է ակտիվ ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. ի սկզբանե կանխակալ մոտեցում ունեցող Անկարան չի կարող դրական դեր ունենալ կարգավորման գործընթացում: Մեծ հաշվով, այդ դիրքորոշումը ընկալելի է նաեւ միջազգային հանրությանը: Սակայն Թուրքիան, գոնե Ադրբեջանին չնեղացնելու համար, պետք է շարունակի որոշակի շրջանակների համար արդիական պահել արցախյան թեմատիկան:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ