Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախի և Հայաստանի դատախազությունները համատեղ նիստ են գումարել Ստեփանակերտում

2017-12-02 21:12:00

 


Շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնապահպանական խնդիրները հայկական երկու հանրապետությունների դատախազական մարմիների ուշադրության կենտրոնում են։ Այսօր Ստեփանակերտում գումարվել է երկու գլխավոր դատախազությունների համատեղ կոլեգիայի նիստ, որին հրավիրված էին նաև Արցախի հանրապետության ոստիկանության և բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները։ Օրակարգում շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակն էր:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ