Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

2017-12-01 21:12:00

 

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդյունավետորեն գործող տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից են, ինչը պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ եւ համակարգված աշխատանքների կատարում այդ ինստիտուտի կայացման ու զարգացման ուղղությամբ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ